Միջոցառում` նվիրված Լենինգրադի` շրջափակումից դուրս գալու 70 ամյակին:

1944թ. հունվարի 27-ը պատմական օր էր Լենինգրադի համար:
900 օր շրջափակման մեջ գտնվող Լենինգրադը վերջապես ազատագրվեց:
Անցել է 70 տարի, բայց ոչինչ չի մոռացվել:
Ողջերը հիշում են ու խնկարկում, հարգանքի տուրք մատուցում բոլոր նրանց, ովքեր դիմացան, պայքարեցին ու պատվով դուրս եկան այդ փորձությունից:
Յուրօրինակ հիշատակի տուրք էր ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարանի, «Ռուսական գրքի տան» և հյուպատոսարանի համատեղ միջոցառումը:
Վահագնածին հայորդիների շուրթերից Պուշկինի լեզվով հնչեցին բանաստեղծություններ: Այդ ընթացքում հնչում էր Շոստակովիչի «7-րդ սիմֆոնիան», որը գրվել էր հենց այդ օրերին պաշարված Լենինգրադում:
Միջոցառումն անցավ բարձր մակարդակով, այն հայրենասիրական դաս էր, գեղագիտական դաստիարակություն:
Աշակերտական խորհրդի լրատվական բաժին:

ՄՐՑՈՒՅԹ ԵՌԱՆԿՅՈՒՆԱՉԱՓՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Կիսամյակի ընթացքում ձեռք բերված գիտելիքները հանրահաշվի եռանկյունաչափություն բաժնից հանրագումարի բերելու համար դեկտեմբերի 5-ին անցկացվեց բաց դաս 10-Ա դասարանում (ուսուցչուհի Կ. Մարտիրոսյան): Բաց դասի անցկացումը մրցութային կարով էր, քանզի մրցակցային ոգին առաջընթացի լավագույն խթանիչն է: Մրցում էին 10-Ա դասարանի <<Ալֆա>>  և <<Բետտա>> թիմերը: Մրցույթը կազմված էր չորս փուլից:


1-ին փուլ- Եռանկյունաչափության վերաբերյալ ցուցապաստառների պատրաստում և ներկայացում:
2-րդ փուլ- բլից հարցում:
3-րդ փուլ- փոխանակվող խնդիրների լուծում:
4-րդ փուլ- ավագների կողմից եռանկյունաչափական խաչբառի լուծում:
   Արդարադատ ժյուրիի, որի կազմում էին վարժարանի տնօրեն տիկին Չախոյանը, վարժարանի փոխտնօրեն տիկին Աթոյանը և մաթեմատիկայի մեթոդավորման նախագահ տիկին Գասպարյանը, գնահատականների արդյունքում հաղթեց <<Բետտա>> թիմը:

ԱԿՐՈԲԱՏԻԿԱՅԻ ՎԱՐՊԵՏՈՒՀԻՆ

 Սպորտի վարպետ, բազմաթիվ հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր է ՀՊՏՀ Հյումրու մասնաճյուղի հենակետային վարժարանի 7-րդ դասարանի աշակերտուհի Գոհար Կարապոտյանը:
<<Սպորտային ակրոբատիկան իմ կենսակերպն,_ ասում է Գոհարն ու ավելացնում,_ օր անգամ չեմ կարող պատկերացնել առանց սիրածս սպորտաձևի>>:

8 ոսկե և 1 արծաթե մեդալներն են վկայում մարզուհու հաջողությունների մասին: Իսկ վերջին ձեռքբերումը բոլորովին վերջերս էր` հոկտեմբերին: Պորտուգալիայի Օդիվելաս քաղաքում տեղի ունեցած սպորտային ակրոբատիկայի ԵՎրոպաի առաջնությունում Գոհարը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը` այսպիսով ստանալով ուղեգիր մասնակցելու Աշխարհի առաջնությանը:
<<Աշխարհի առաջնուրյունը մայիսին է Ֆրանսիայում: Հուսով եմ` լավ արդյունքներ եմ գրանցելու: Ջանք չեմ խնայի>>,_ վստահեցնում է Գոհարը:

Բաց դաս համաշխարհային պատմությունից


Մայիսի 8-ին  VII դասարանի աշակերտների  հետ  անցկացվեց բաց  դաս համաշխարհային պատմությունից: Դասի  թեման էր << Աշխարհագրական  

մեծ հայտնագործությունները >>, թեման շատ հետաքրքրեց ու գրավեց  աշակերտներին: Դասի նպատակն էր աշակերտներին ներկայացնել աշխարհագրական հայտնագործությունների պատմական նշանակությունը
մարդկության պատմության  կյանքում. եվրոպացիներին հայտնի դարձան 
ծովային ուղիներ,նոր երկրներ ու քաղաքակրթություններ: Այդ  հայտնագործու-
թույուններն ունեցան  պատմական մեծ նշանակություն: Ամերիկա մայրցամաքն
ընդգրկվեց մարդկության աշխարհագրական պատկերացումների մեջ , սկսվեց աշխարահագրական նոր հայտնագործությունների դարաշրջանը , զարգացավ գիտությունն ու մշակույթը:
Աշակերտներն ակտիվորեն մասնակցում էին դասին ,նրանք սովորեցին նոր անուններ ,որոնք մեծ փոփոխություններ մտցրեցին եվրոպացիների կյանքում, ինչպիսիք էին `Քրիստափոր Կոլումբոսը,Ամերիկո Վեսպուչինը,Ֆեռնան Մագելանը,Վասկո դա Գաման և այլն:

ԴԱՍ-ՄԻՋՈՑԱՌՈՒՄ «ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ»


2013 թ. մայիսի 2-ին տեղի ունեցավ դաս-միջոցառում <<Դատավարություն հանուն առողջ ապրելակերպի>> թեմայուվ: Դասի նպատակն էր ուղղորդել սովորողներին առողջ ապրելակերպի ճիշտ ուղիով` ճիշտ սնվել, օգտագործել որակյալ սնունդ, զբաղվել սպորտով և հետ կանգնել 21-րդ դարի երեք <<չարիքներից>>` ծխախոտից, ալկոհոլից և թմրանյութից:
Դատավարությունն անցկացվեց <<ՀՀ Քրեական օրենսգրքի>> համաձայն: Դասին ներկա էին դատավորը, դատախազը, դատապաշտպանը, ատենակալը, երեք <<մեղադրյալները>>` էթանոլը, թմրանյութը, ծխախոտը, բազմաթիվ վկաներ գիտության տարբեր բնագավառներից (քիմիկոս, կենսաբան, լրագրող, կենսաքիմիկոս, պատմաբան, բժիշկ-նարկոլոգ, բժիշկ-թոքաբան, տրանսպորտի նախարար):
Դատավարության ավարտին դատարանը կայացրեց դատավճիռ.
1.Մերժել հայցն ընդդեմ էթանոլի:
2.Ներկայացված դժբախտությունների մեջ մեղավոր ճանաչել ոչ թե էթանոլին, այլ ինքնակառավարում չունեցող և չափը չճանաչող մարդկանց:
3.Իսկ ծխախոտին և թմրանյութին ենթարկել ցմահ բանտարկության:
Նմանատիպ դաս-միջոցառումներ հաճախակի կազմակերպելու դեպքում մատաղ սերունդը հետ կկանգնի այս երեք <<չարիքներից>> և մենք կունենանք առողջ, առույգ խելացի երիդասարդություն:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ« ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ »

                                     
Ապրիլի 30-ին տեղի ունեցավ միջոցառում « Երեխաների իրավունքները » խորագրով, որին մասնակցում էին 8-րդ և 10-րդ դասարանի սովորողները: Միջոցառման ժամանակ ներկայացվեց «Երեխաների իրավունքների մասին » ՀՀ օրենսգրքից դրույթներ,թե ինչու է անհրաժեշտ երեխաների իրավունքների պաշտպանությունը: Ներկայացվեցին նաև անիմացիոն ֆիլմեր, ներկաներին բաժանվեցին բուկլետներ երեխաների իրավունքների մասին, իսկ վերջում միջոցառումը եզրափակվեց երեխաների պաշտպանությանը նվիրված երգով: 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԴԱՍ


Ապրիլի 18 – ին տեղի ունեցավ համագործակցային դաս Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի տարածքային գրասենյակի քրեական հարցերով իրավաբանի հետ` «Համագործակցություն դպրոցների հետ» ծրագիրի շրջանակներում: Այդ նպատակով հասարակագիտություն առարկայից կազմակերպվեց դաս 9-րդ դասարանի սովորողների համար:Գրասենյակի աշխատակիցները այցելեցին դպրոց և հասարակագիտության դասի ընթացքում սովորողների հետ քննարկեցին մարդու իրավունքների պաշտպանության  հետ կապված խնդիրներ, խոսեցին երկրում թրաֆիքինգի և այն կանխարգելելու միջոցների մասին: Քննարկման ընթացքում սովորողները հարցեր քննարկեցին նաև անչափահասներին քրեական պատասխանատվության ենթարկելու դեպքեր, փոխառության գումարի բռնագանձման կարգը, անհայտ կորածի վերաբերյալ տեղեկություն ստանալու և այլ հարցեր:


VIVE LA FRANCOPHONIE` ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎՐԻՎԱԾ ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻՆ

1988թ. մարտի 28-ից ամբողջ աշխարհում նշվում է ֆրանկոֆոնիայի միջազգային տոնը: 2009թ-ից ՀՀ-ում անցկացվում է ֆրանկոֆոնիայի օրերը: Վարժարանում նույնպես նշվեց այդ միջազգային տոնը: 2012թ. ուստարվանից ուսուցանվում է ֆրանսերեն լեզու` որպես երրորդ օտար լեզու: Կազմակերպվեց միջոցառումների շարք <<Կեցցե ֆրանս-հայկական բարեկամությունը և ֆրանկոֆոնիան>> խորագրով: Ներկա էին CREFECO (Centre regional francophone l'Europe centrale et orientale) կենտրոնական ԵՎրոպայի արևելյան երկրների ֆրանկոֆոնիայի կենտրոնի ներկայացուցիչներ` տիկին Մարի-Քրիստին Ռոշմանը և տիկին Պտրիցիա Պիսոննյեն,որոնք Շիրակի մարզում անցկացրեցին դասընթացներ ֆրանսերեն ուսուցանող ուսուցիչների դասավանդման որակը կատարելագործելու և առարկայի շրջանակներում գիտելիքների մակարդակը բարձրացնելու նպատակով: Նրանք շատ բարձր գնահատեցին աշակերտների լեզվական ունակությունները և անկաշկանդ վերարտադրելու հնարավորությունը:


Ուսուցչի օրվա միջոցառում ՀՊՏՀ վարժարանում


ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարանում 2011 թվականի հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ միջոցառում` ուսուցչի օրվան նվիրված: 
Երեխաները սրտանց շնորհավորեցին վարժարանի մանկավարժական հանրույթին` բարձր գնահատելով մանկավարժի առաքելությունը մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում:

Աշակերտները ակնածանքով ու խոնարհումով էին արտասանում ուսուցիչ բառը` առանձնակի ջերմությամբ շնորհավորանքի խոսքեր հղելով ուսուցիչներին, ովքեր ստանձնել են անչափ կարևոր առաքելություն: 

Այս գեղեցիկ տոնն առիթ է բոլորի համար` կրկին գնահատանքի , երախտագիտության և բարեմաղթանքի խոսքեր հղելու բոլոր ուսուցիչներին և ասելու` շնորհավոր տո՛նդ, սիրելի՛ ուսուցիչ: